Մոսկվայում առաջին անգամ տեղի է ունեցել «Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը» թեմայով միջբուհական կոնֆերանսը16 նոյեմբերի 2010 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Հայկական ընկերակցությունն առաջին անգամ կազմակերպել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը» թեմայով միջբուհական կոնֆերանս: Զեկույցներով հանդես են եկել ՌԴ առաջատար բուհերի ուսանողները: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած մամլո հաղորդագրության մեջ, կոնֆերանսի ավարտին որոշվել է միջբուհական համագործակցություն հաստատել Մոսկվայի հայ երիտասարդների մտավոր ներուժը համախմբելու նպատակով: Միջոցառմանը ներկա է եղել 200 ուսանող 15 ինստիտուտներից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |