Money Gram համակարգը երկրորդ անգամ գումար խաղարկեց իր հաճախորդների համար

PanARMENIAN.Net - Հայկական բանկերի հետ Money Gram դրամական փոխանցումների համակարգի համատեղ ակցիայի արդյունքում «Ինեկոբանկ» ՓԲԸ հաճախորդը 200 հազ. դրամ շահեց: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ինեկոբանկի մարքեթինգի մասնագետ Արտակ Հարությունյանը, նա մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը շարունակվելիք ակցիայի արդեն երկրորդ հաղթողն է: Մասնագետի խոսքով, ակցիայի շրջանակներում Money Gram համակարգով յուրաքանչյուր դրամական փոխանցում ստացող կամ կատարող չեկ է լրացնում, և ամենամսյա խաղարկության արդյունքներով դրամական փոխանցումների այս համակարգին մասնակցող վեց հայկական բանկերի հաճախորդներից մեկը մրցանակ է ստանում:

Դրամական շահումի մի մասը տրամադրում է Money Gram դրամական փոխանցումների համակարգը, մյուս մասը` այն բանկը, որի հաճախորդը շահել է գումարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---