Ձկնաբուծությունը կարող է զարգանալ հանրապետության 60-70 տոկոս տարածքում

Ձկնաբուծությունը կարող է զարգանալ հանրապետության 60-70 տոկոս տարածքում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ պատգամավորներն անդրադարձան նաեւ նոյեմբերի 18-ին կայացած արտակարգ համագումարի ընթացքում ձկնաբույծների բարձրացրած հարցերին: Համագումարին հրավիրվել են նաեւ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այս մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ 300-ից ավելի ձկնաբույծներ հայտնվել են բարդ իրավիճակում` պայմանավորված ջրօգտագորման թույտվություն սահմանելու, ջրաչափի պահանջի, ձկնաբույծներին ամրագրված հողերի կարգավիճակի փոփոխության եւ այլ հարցերով: Հարցը կարեւոր եւ հրատապ համարելով` Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական, ու նաեւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներին խորհրդարանական լսումներ կազմակերպելու` իրենց դիմումի մասին, ու նաեւ օրենսդրական նախաձեռնության պատրաստման մասին: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ տեղյակ են իրավիճակին, պաշտպանում են փոքր եւ միջին բիզնեսի շահերը` ինչին էլ ուղղված էր իրենց մասնակցությամբ շրջանառված նախագիծը արտոնագրային վճարների վերաբերյալ, միաժամանակ դատապարտում են մենաշնորհների առկայությունը: «Խմբակցությունը հարցը կքննարկի առաջիկայում», -նշեց բանախոսը: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ

ձկնաբուծությունը համարում են հեռանկարային ճյուղ, որը կարող է զարգանալ հանրապետության 60-70 տոկոս տարածքում` լուծելով զբաղվածության խնդիր: Խմբակցությունն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել խնդրին առնչող մեկ նախագիծ, ինչպես նաեւ հարցապնդմամբ դիմել կառավարությանը եւ ստացել գրավոր պատասխան: Կառավարությունը քայլեր կատարում է ոլորտը կարգավորելու համար, ասաց Սրծվիկ Մինասյանը` միաժամանակ դրանք չհամակարգված գնահատելով: Այդ գործիքները, պատգամավորի կարծիքով, բավարար չեն մենաշնորհը բացառելու համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Աժ փոխնախագահ Սամվել Բալասանյանը բացասական կարծիք հայտնեց բիզնեսի խոշորացման վերաբեյալ` համարելով, որ այն կարող է նպաստել արտագաղթին եւ ընդգծելով, որ իր կուսակցության ծրագրում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը գերակա ուղղություն է ճանաչված: ՀՀԿ խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենց դիմելու պարագայում պատրաստ են քննարկել ձկնաբույծներին հուզող հարցերը եւ լուծումներ գտնել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---