Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել 28 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT28096111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը պահանջարկը 3,53 մլրդ դրամ է, որից մրցակցային` 3,43 մլրդ դրամը, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 954,1 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8381% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9334%: Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---