2010թ. նոյեմբերին Հայաստանում գրանցվել է պարենային ապրանքների 3.3% գնաճ30 նոյեմբերի 2010 - 19:05 AMT PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 3.3% գնաճ, ինչը հիմնականում շաքարավազի, ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 3.8-12.8% գնաճի արդյունք է: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 38.8%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ`12.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է լոլիկի 2.7 անգամ, սմբուկի 1.7 անգամ, կանաչ պղպեղի 1.5 անգամ, կանաչ լոբու 1.5 անգամ, վարունգի 27.8%, գլուխ սոխի 27.6 %, սխտորի 15.5%,գազարի 13.3% գնաճը: Միաժամանակ, կաղամբի և բողկի գները նվազել են համապատասխանաբար 18.2% և 3.3%-ով: 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերք ապրանքախմբում արձանագրվել է 18.8%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 12.7% գնաճ: 2010թ. հոկտեմբեր-նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է պանրի 32.9% ընդհանուր գնաճ, այդ թվում, հոկտեմբերին պանրի գինն աճել է 7.5%-ով, նոյեմբերին` 23.6%-ով: 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 17.8%-ով, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ`11.9%-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |