Հայաստանում ներմուծում են բիզնես կրթության ծրագիր` Euromanagement-Master of Business Administration 2 դեկտեմբերի 2010 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում դեկտեմբերի 6-ին մեկնարկում է «Euromanagement-Master of Business Administration» բիզնես կրթության երկամյա ծրագիրը: Ծրագրի բացմանը ներկա են լինելու Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը, ՌԴ կառավարությանն առընթեր ժողտնտեսության ակադեմիայի ԿԿԲԴ ֆակուլտետի դեկան Ս. Քալեջյանը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի, ՀՀ Էկոնոմիկայի, Ֆինանսների, կրթության և գիտության նախարարությունների ու գերատեսչությունների, Կենտրոնական բանկի, ԲՈՒՀ-երի, ինչպես նաև գործարար միջավայրի ներկայացուցիչներ: «Euromanagement-Master of Business Administration» ծրագրի ուսուցման նպատակն է` գործարարների ունակությունների զարգացման, մասնագիտական աճի և կառավարման արդյունավետության բարձրացման համար հնարավորություններ ստեղծելը, Հայաստանի բարդ ու հաճախ փոփոխվող տնտեսական պայմաններում ընկերությունների բարեհաջող գործունեությանը նպաստելը: Ծրագրի ավարտին տրվելու է ՌԴ կառավարությանն առընթեր ժողտնտեսության ակադեմիայի պետական նմուշի դիպլոմ, Euromanagement MBA որակավորում, ինչպես նաև` կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի հավաստագիր:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |