Կառավարությունում քննարկվել է ՀՀ մրցունակության բարձրացմանը միտված ՄքՔինզի ծրագրի նախագիծը 5 դեկտեմբերի 2010 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնա-դրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացման խոսքում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մենք այսօր Ազգային մրցունակության հիմնադրամի նիստում մի հարց ենք քննարկելու, որը նախապատրաստել են ՄքՔինզիի մերգործընկերները: Այն վերաբերում է նաև ապագայում Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության հստակեցմանը, թե ինչ խնդիրներով մենք պետք է զբաղվենք, որպեսզի ՀայաստանիՀանրապետության մրցունակությունը բարձրանա: Միևնույն ժամանակ ներկայացվող ծրագիրըկառավարության համար նաև տալիս է տեսլական, թե մրցունակության ոլորտում ինչ ծրագրերի վրա պետք է կենտրոնանանք»: Նիստում աուդիոկոնֆերանսի ռեժիմով ներկայացվել է ՄքՔինզի ընկերության կողմից մշակված ՀայաստանիՀանրապետության մրցունակության բարձրացման ծրագրի նախագիծը: Մասնավորապես, խոսվել է ՀՀ տնտեսականաճի մոդելի առանձնահատկությունների և տնտեսության մի շարք ոլորտների խթանման մասին: Տնտեսության զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում մեծապես կարևորվել է պետություն-մասնավոր համագործակցության նշանակությունը: Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում աուդիոկապի միջոցով քննարկվել են ներկայացված ծրագրի մանրամասներ և Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ռազմավարության հստակեցմանն առնչվող հարցեր: Քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը Ազգային մրցունակությանհիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ` 2011թ. հունվարի 22ին կայանալիք նիստում կներկայացնիառաջարկություններ վերոնշյալ ծրագրի մեկնարկի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |