«Արդշինինվեստբանկը» MoneyGram-ի կողմից պատվոգրի է արժանացել

«Արդշինինվեստբանկը» MoneyGram-ի կողմից պատվոգրի է արժանացել

PanARMENIAN.Net - «Արդշինինվեստբանկը»` որպես «Ամենաարդյունավետ և հուսալի բանկ», պատվոգրի է արժանացել է MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից:

Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով` Բանկը հանդիսանում է մասնավոր դրամական փոխանցումների առաջատարներից մեկը հայկական բանկային համակարգում: «MoneyGram-ի պատվոգրին «Արդշինինվեստբանկն» արժանացել է աշխատանքի արդյունավետ կազմակերպման, աշխատակիցների արհեստավարժության, հմտության և սպասարկման բարձր որակի շնորհիվ: Համոզված եմ, որ համագործակցությունը MoneyGram համակարգի հետ շարունակելու է մնալ արդյունավետ և փոխշահավետ, իսկ նմանատիպ երկրորդ մրցանակի շնորհումը էլ ավելի է պարտավորեցնում մեզ լինել հուսալի և վստահելի բանկ, ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար»,- ասել է նա:

2009թ. դեկտեմբեր ամսին «Արդշինինվեստբանկն» արժանացել էր MoneyGram համակարգի «Ամենահուսալի հայկական բանկ» հավաստագրին, հաղորդում է Բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---