Երևանում կքննարկվեն մաքսային ոլորտին առնչվող հիմնախնդիրները 9 դեկտեմբերի 2010 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Երևանում ԵԱՀԿ գրասենյակը «Մաքսային բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ կկազմակերպի համաժողով` նվիրված մաքսային ոլորտին առնչվող հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Ինչպես հաղորդում է Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչության մամլո ծառայությունը, համաժողովի ընթացքում կներկայացվի ԵԱՀԿ աջակցությամբ` «Մաքսային բրոքերների ասոցիացիայի» կողմից իրականացված մաքսային գործակալների կարիքների գնահատման ուսումնասիրությունը` հետամուտ վերլուծելու առկա օրենսդրական դաշտը, քննարկելու մաքսային գործակալների հմտությունների զարգացման ուղիները, ոլորտում պետական մարմինների մաքսային կազմակերպությունների և գործարար համայնքի գործակցության խթանման շրջանակները: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, «Մաքսային բրոքերների ասոցիացիայի» նախագահ Հրայր Գյոնջյանը հանդես կգան բացման խոսքով: Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը կներկայացնի ընթացիկ ծրագրերը ոլորտում: Միջոցառումը կընդգրկի նաև մաքսային ասոցիացիայի վեբ կայքի շնորհանդեսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |