«Արաքս թռչնաֆաբրիկայի» ընդհանուր ներդրումների գումարը կգերազանցի 2 մլրդ դրամը16 դեկտեմբերի 2010 - 21:48 AMT PanARMENIAN.Net - «Արաքս թռչնաֆաբրիկա» ընդհանուր ներդրումների գումարը կգերազանցի 2 մլրդ դրամը: Հայաստանի կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը։ Որոշմամբ սահմանվել է, որ «Արաքս թռչնաֆաբրիկայի» ներդրումների ընդհանուր գումարը նախատեսված ավելի քան 874 մլն դրամի փոխարեն կգերազանցի 2 մլրդ դրամը, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կմոտենա 360-ին։ Օգտվելով այս արտոնությունից` ընկերությունը կշարունակի նախատեսված աշխատանքը, ձեռք կբերի ձվատու հավերի պահպանման նոր սարքավորումներ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |