«Արաքս թռչնաֆաբրիկայի» ընդհանուր ներդրումների գումարը կգերազանցի 2 մլրդ դրամը

PanARMENIAN.Net - «Արաքս թռչնաֆաբրիկա» ընդհանուր ներդրումների գումարը կգերազանցի 2 մլրդ դրամը: Հայաստանի կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը։

Որոշմամբ սահմանվել է, որ «Արաքս թռչնաֆաբրիկայի» ներդրումների ընդհանուր գումարը նախատեսված ավելի քան 874 մլն դրամի փոխարեն կգերազանցի 2 մլրդ դրամը, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կմոտենա 360-ին։ Օգտվելով այս արտոնությունից` ընկերությունը կշարունակի նախատեսված աշխատանքը, ձեռք կբերի ձվատու հավերի պահպանման նոր սարքավորումներ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---