«Ոսկեվազի գինու գործարանի» համար երկարաձգվել է Վրաստանից գինենյութի ներմուծման ժամկետը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարություն որոշմամբ մինչև 2011թ. հուլիսի 11-ը երկարաձգվել է «Ոսկեվազի գինու գործարան» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Վրաստանից գինենյութի ներմուծման ժամկետը, քանի որ մանրէակենսաբանական փոփոխության ենթարկված այդ հումքի որակը վերականգնելու համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ։ Որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի պահպանել ընկերությունում ստեղծված աշխատատեղերը և կատարել ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---