Սոնա Ղարիբյան. ՀՀ տրանսպորտի նախարարությունը պատշաճ կերպով չի վերահսկում ճանապարհների վերանորոգումը17 դեկտեմբերի 2010 - 19:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել Սյունիքի մարզում ճանապարհային շինարարության ոլորտում: Ինչպես լրագրողներին է հայտարարել ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը, Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածում աշխատանքների համար պետբյուջեից նախատեսված էր հատկացնել 560 մլն դրամ։ Կապալառու ընկերությունը ներկայացրել է անիրատեսական աշխատանքների ծավալներ։ «Ողջ նախագծի 70%-ը բաժին է ընկել հողային աշխատանքներին, և 278 մլն դրամն, ըստ փաստաթղթերի, ծախսվել է 191 հազ. տոննա հողի տեղափոխման համար»,- ասաց Ղարիբյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքը կատարելու համար 10 տոննա տարողությամբ 24 ավտոմեքենաներից յուրաքանչյուրը օրական 20 երթ պետք է կատարեր` 40 օր անընդմեջ։ Ուստի վարչությունն առաջարկել է տրանսպորտի նախարարությանը վճարել միայն կատարված աշխատանքի դիմաց: «Ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ տրանսպորտի նախարարությունը պատշաճ կերպով չի վերահսկում ճանապարհների վերանորոգումը»,-ասել է Ս.Ղարիբյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |