ՀԿԵՈւ. Այրում կայարանին շնորհվել է «Արդյունավետ տեխնոլոգիաների և գեղագիտության ձեռնարկություն» պատվավոր կոչումը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հրամանով Այրում սահմանային կայարանին շնորհվել է «Արդյունավետ տեխնոլոգիաների և գեղագիտության ձեռնարկություն» պատվավոր կոչումը:

Ինչպես նշվում է ՀԿԵՈւ մամլո հաղորդագրությունում, այս պարգևը հանձնվել է ստորաբաժանման աշխատանքային կոլեկտիվի դերը բարձր տեխնոլոգիական արտադրության կազմակերպման մեջ բարձրացնելու, ինչպես նաև արդյունավետ գիտատեխնիկական ձեռքբերումներ և առաջադեմ արդյունաբերական փորձ հաղորդելու նպատակով: Այրում կայարանի կոլեկտիվին հանձնվել է հատուկ դիպլոմ, ինչպես նաև դրամական պարգև:

«Արդյունավետ տեխնոլոգիաների և գեղագիտության ձեռնարկություն» կոչումը ստեղծվել է 2010-ի հուլիսին երկաթուղայինների աշխատանքային գիտակցության և կարգապահության ամրապնդման ու առողջացման համալիր միջոցառումների շրջանակներում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---