Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության ստուգումները հայկական սուպերմարկետների համար սովորաբար անակնկալ են լինում14 հունվարի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ՍԹԱՐ սուպերմարկետում ապրանքների պիտանելիության ժամկետին հետևում է սուպերմարկետի անձնակազմը, իսկ անբարեխղճության դեպքում նրան ներկայացվում է պատիժ տուգանքի տեսքով կամ աշխատանքից ազատում` կախված ապրանքի տեսակից և վաճառքի հանված քանակից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի վաճառքի խթանման ղեկավար Մարինա Հարությունյանը: Նրա խոսքերով, ժամկետանց ապրանքը տարվում է ՍԹԱՐ-ի գլխավոր պահեստ և բաշխվում մատակարարների միջև` պայմանագրի համաձայն: Ապրանքը, որն ըստ պայմանագրի մնում է ՍԹԱՐ-ի տնօրինության տակ, ոչնչացվում է: Մարիամ Հարությունյանը նաև հաղորդել է, որ ՍԹԱՐ-ը խստորեն հետևում է ապրանքների պիտանելիության ժամկետին: Ինչ վերաբերվում է ստուգումներին, որոնք անցկացվում են սննդամթերքի անվտանգության պետական տեսչության կողմից, ապա դրանք, նրա խոսքերով, տարերային բնույթ են կրում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |