ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականին մշակել է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը

PanARMENIAN.Net - Միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որի հիմնական նպատակն է սահմանել չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթին և փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին համապատասխան: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության 2010թ. հաշվետվության մեջ:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտները բարեփոխելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև ելնելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներից, Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) սահմանած ընթացակարգերին համապատասխան թարգմանվել են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաև փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (IFRS for SMEs), որոնք պաշտոնապես հրապարակվել են ՀՀ կառավարության 2010 թվականի համապատասխանաբար մարտի 11-ի թիվ 235-Ն և սեպտեմբերի 16-ի թիվ 1209-Ն որոշումներով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---