ՀՀ վարչապետը հանձնարարականներ տվեց 2010թ. պետկառույցների հիմնական թերացումներին ու բացթողումները լուծելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում շարունակվում են ՀՀ կառավարությանն առընթեր պետմարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայույունը, իրենց ղեկավարած պետական կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զաքարյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Պետական կառավարման մարմինների ղեկավարներն զեկուցել են հաշվետու տարում կատարված աշխատանքների ու տրված հանձնարարականների կատարողականների մասին:

Անդրադառնալով 2010թ. գործունեության հիմնական թերացումներին ու բացթողումներին` վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---