ՀՀ կառավարությունում քննարկվել են 5 նախարարությունների հաշվետվությունները![]() 21 հունվարի 2011 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի կառավարությունում, համաձայն աշխատակարգի, շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել 5 նախարարություն: Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, էկոնոմիկայի, մշակույթի և առողջապահության նախարարները: Նրանք վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարողականների, հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված թերացումների պատճառների մասին: Վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա բացթողումների լուծման առնչությամբ: Նշենք, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010թ. գործունեության հաշվետվությունը կներկայացվի 2011թ. փետրվարին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |