Վահե Դավթյան. Հակաահաբեկչական ծրագիրը նպաստում է Հայաստանի երկաթուղային համակարգի անվտանգ գործունեությանը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երակթուղի» ՓԲԸ-ն դեռ 2009թ. հակաահաբեկչական հանձնաժողով է ստեղծել՝ ակտիվացնելու համար երկաթուղում, այդ թվում նաև երկաթուղային կայարանում, ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Իրականացվող միջոցառումների շրջանակներում որոշվել է իրականացնել տրանսպորտի հակաահաբեկչական անվտանգության ոլորտում ներկայացվող պահանջները՝ կանխելու համար կարևոր օբյեկտների, տրանսպորտային միջոցների հնարավոր ականապատումը, պատանդների հափշտակումը, հարձակումները, հրկիզումները և ահաբեկչական բնույթի այլ վտանգավոր գործողությունները:

«Ակնհայտ է, որ այդ ծրագիրը նպաստում է Հայաստանի երկաթուղային համակարգի անվտանգ գործունեությանը»,- PanARMENIAN.Net –ի թղթակցին է ասել «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---