Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում կներմուծվի կենսաթոշակային հաշիվների սպասարկման ավտոմատացված համակարգ 1 փետրվարի 2011 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան ՀՀ կառավարության հետ մտադիր է 2011-2012թթ. ընթացքում ներմուծել համապատասխան համակարգ, որը կարող է ապահովել այդ հաշիվների սպասարկումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: «2012-ին ստեղծված համակարգը կսպասարկի առկա կենսաթոշակային համակարգը, իսկ լիարժեք կսկսի գործել 2014-ից»,- ասել է նա: 2011-ից Հայաստանն անցում է կատարել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին, իսկ 2014-ից երկրում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Նրա խոսքերով, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան սպասարկելու է կենսաթոշակային համակարգի հաշիվները, որի հետ կապված նախատեսվում է ավտոմատացնել այդ գործընթացը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |