Միխայիլ Պողոսյանը նշանակվել է ռուսական Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահի պաշտոնակատարPanARMENIAN.Net - Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհուրդը բավարարեց Ալեքսեյ Ֆյոդորովի` կորպորացիայի նախագահի պաշտոնից իրեն ազատելու մասին դիմումը, ՄԱԿ նախագահի պաշտոնակատար է նշանակվել «Սուխոյ» հոլդինգի ղեկավար Միխայիլ Պողոսյանը: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի ՄԵդվեդևը, ելույթ ունենալով ՌԴ տնտեսության մոդեռնիզացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի նիստում, հայտնեց, որ կադրային փոփոխություններ կկատարի պետընկերություններում, որոնք բավականաչափ միջոցներ չեն հատկացնում նորարարական ծրագրերի ու ԳՀՓԿԱ ֆինանսավորման համար: Նույն օրը նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը հաղորդեց, որ Մեդվեդևը պաշտոնից ազատել է ՄԱԿ նախագահ Ալեքսեյ Ֆյոդորովին և այդ պաշտոնին նշանակել Պողոսյանին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |