ՀՅԴ-ն կոչ է անում վերանայել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մասին օրենսդրական փոփոխությունը![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավորները Հայաստանի խորհրդարանին կոչ են անում վերանայել օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն Հայաստանում վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ կարելի է վարել 15 օրից ոչ ավելի: Ինչպես հայտնել է ՀՅԴ-ից պատգամավոր Արա Նռանյանը, ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանում, դա Հայաստանի քաղաքացիների համար միայն լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: «Նախկինում մենք առաջարկել էինք, որ կառավարությունը վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին ժամանակ տա, որպեսզի նրանք լուծեն այդ խնդիրը»,- ասել է պատգամավորը` խորհրդարանականներին կոչ անելով վերանայել այս օրենսդրական փոփոխությունը: Շիրակ Թորոսյանն իր հերթին հայտնել է, որ ՀՀ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ 15 օրից ավելի վարել թույլ չտվող որոշումը լուրջ մտահոգություն է առաջ բերել Ջավախքի հայերի շրջանում: Թորոսյանի խոսքով` նախքան Հայաստանի Մաքսային օրենսգրքում փոփոխությունների ներմուծումը Ջավախքի հայերը կարող էին Հայաստան ժամանել սեփական ավտոմեքենաներով և մնալ երկրում առանց որևէ սահմանափակումների: «Մինչդեռ այժմ ջավախահայերը կարող են Հայաստանում իրենց ավտոմեքենաներով մնալ 15 օրից ոչ ավելի: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ որոշումը չտարածվի Ջավախքի հայերի վրա»,- ասել է պատգամավորը: 2010 թվականի վերջին Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ և լրացումներ կատարեց երկրի Մաքսային օրենսգրքում: Փոփոխությունների համաձայն, արտասահմանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներն այդ ավտոմեքենաները կարող են Հայաստանի տարածքում վարել 15 օրից ոչ ավելի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |