Հայ վարորդները պահանջում են մաքսազերծման պետտուրքերի նվազեցում11 փետրվարի 2011 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին առավոտյան ժամը 11-ից սկսած Գյումրիում վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները, որոնք ժամը 12-ին երթ էին պլանավորել դեպի Բավրա, այնուամենայնիվ հավաքվում էին արգելափակված խաչմերուկների հարևանությամբ`ակամա խցանելով և դժվար անցանելի դարձելով դրանք: Ժամը 12:10-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զ.Փոստանջյանի, Ս.Սաֆարյանի, Ա.Մարտիրոսյանի և կուսակցության փոխնախագահ Ռ.Հակոբյանի, ինչպես նաև Ժողովրդական կուսակցության ղեկավար Տ.Կարապետյանի և նրանց ուղեկիցների հետ գյումրեցի ավտովարորդները սկսեցին իրենց երթը: Բավրայում մոտ 200 ավտոմեքենաների վարորդները և սեփականատերերը ինքնաբուխ հանրահավաք կազմակերպեցին, եղան մի շարք ելույթներ, որոնց հիմնական ուղերձը իշխանություններին ներկայացվող պահանջն էր վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման պարտադրանքի բեկանումը: Ինչպես հայտնում է «Ասպարեզ» ՀԿ-ն, ցուցարարները 15 րոպեով փակեցին Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը, ապա շարժվեցին Գյումրիի թատերական հրապարակ` հանրահավաքի: Որոշվեց փետրվարի 11-ից սկսված բողոքի բազմապիսի ակցիաներ անցկացնել քաղաքում և մարզում, գնալ և մասնակցել Հայաստանի այլ քաղաքներում` համանման այլ ակցիաների, և նախապատրաստել «Բողոքի գլխավոր օրվա» միջոցառումներին: Նշենք, որ վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքում են դեկտեմբերի 22-ին Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, որոնց համաձայն վրացական պետհամարանիշներով մեքենաները չեն կարող Հայաստանի տարածքում գտնվել 30 օրից ավել: Միաժամանակ, վարորդները հրաժարվում են կատարել իրենց ավտոմեքենաների մաքսազերծումը չափազանց բարձր մաքսային տուրքերի պատճառով:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |