Հայ ուսանողները կկարողանան 1 օրում վարկ ձևակերպել«Անելիք Բանկում»

Հայ ուսանողները կկարողանան 1 օրում վարկ ձևակերպել«Անելիք Բանկում»

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն սկսում է պարզեցված կարգով ուսման վարկավորում:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այսուհետ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում ընդամենը 1 բանկային օրվա ընթացքում Բանկը որոշում է կայացնում ուսանողական վարկի տրամադրման վերաբերյալ: Վարկի հաստատման դեպքում վարկի ձևակերպումը և գումարի փոխանցումը համապատասխան ուսումնական հաստատության հաշվեհամարին իրականացվում է 1-3 բանկային օրում:

Որպես վարկառու կարող է հանդես գալ ուսանողը, եթե լրացել է նրա 18 տարին կամ ուսանողի ընտանիքի անդամը, ով ունի կայուն եկամուտ և ապահովված է աշխատանքով: Անհրաժեշտ է նաև ներկայացնել համապատասխան 2 երաշխավորություն:

Վարկը տրամադրվում է 6-12 ամիս ժամկետով, առանց գրավադրման` պայմանով, որ վարկառուն կամ 2 երաշխավորներից առնվազն մեկը անշարժ գույքի սեփականատեր կամ համասեփականատեր է:

Վարկատեսակի առավելություններից կարելի է առանձնացնել նաև այն հանգամանքը, որ վարկի վաղաժամկետ մարումը չի ենթադրում հավելյալ վճարումներ, ինչպես նաև վարկի տոկոսադրույքը այս պահի դրությամբ շուկայում առավել մատչելի է նմանատիպ վարկատեսակների մեջ:

«Մենք գիտակցում ենք, որ կրթությունը բարեկեցության հիմքն է, և այս վարկային պրոդուկտը, որը մենք շատ ենք կարևորում, միտված է ապագային»,- նշել է Անելիք Բանկ ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---