Հայաստանը էներգախնայողության ուղղություն է վերցրել15 փետրվարի 2011 - 20:11 AMT PanARMENIAN.Net - «Եկել է ժամանակը զբաղվելու էներգախնայողության ռեժիմներով»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, էներգախնայողությունը շատ բարդ գաղափարախոսություն է` էներգախնայող լամպերից մինչև շենքերի շինարարություն: Դրա հետ կապված` Արմեն Մովսիսյանը հավելել է, որ արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ արդեն սկսվել է կոնկրետ աշխատանքների իրագործում այդ ուղղությամբ: «Հայաստանում իրագործվում են փորձնական ծրագրեր` կապված ջեռուցման և լուսավորության հետ»,- հաղորդել է նախարարը: Ինչ վերաբերվում է Հայաստանում ռուսական գործարանի օրինակով էներգախնայող լամպերի արտադրության գործարանի շինարարությանը, ապա, նրա կարծիքով, Հայաստանի շուկան բավական մեծ չէ դրա համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |