ՀՀ կառավարությունը խոստանում է պայքարել գնաճի դեմ նոր մեթոդներով15 փետրվարի 2011 - 21:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում ընթանում են քննարկումներ գնաճի զսպման լրացուցիչ մեխանիզմների ներմուծման համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «ՌԱՈ Մարս» ՓԲԸ կատարած այցի ընթացքում: Միաժամանակ, նա չի բացատրել մշակվող մեխանիզմների դետալները, նշելով միայն, որ հասարակությունը կտեղեկացվի այն բանից հետո, երբ որոշում կընդունվի: Նա նաև նշել է, որ գնաճի հետ կապված իրավիճակը Հայաստանում գտնվում է նախագահի և վարչապետի ուշադրության կենտրոնում: Հայաստանում ալյուրի գները վերջին օրերին ավելացել են 3 դոլարով` կազմելով մեկ պարկի համար 34 դոլար: Փորձագետները նշում են թանկացման օբյեկտիվ (ցորենի գների համաշխարհային աճ) և սուբյեկտիվ պատճառներ (ապրանքների ներկրման տուրքերի մեծացում): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |