Ներսես Կարամանուկյանը հեռացել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնից

Ներսես Կարամանուկյանը հեռացել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին «Արդշինինվեստբանկի» Խորհուրդը բավարարել է Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի վարչության նախագահի իր լիազորությունները թողնելու վերաբերյալ դիմումը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը :

Ներսես Կարամանուկյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. հուլիս ամսից: Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել բանկի բոլոր աշխատակիցներին և «Արդշինինվեստբանկի» Խորհրդի անդամներին համատեղ աշխատանքի համար և շեշտել, որ բոլորի համախմբված աշխատանքի արդյունքում և շնորհիվ է, որ «Արդշինինվեստբանկը» տարիներ շարունակ կարողանում է պահպանել իր առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:

Բանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել պարոն Կարամանուկյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և պարգևատրել Բանկի ոսկեպատ հուշամեդալով:

Խորհրդի որոշմամբ «Արդշինինվեստբանկի» Վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Կարապետ Գևորգյանի վրա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---