Մանուկ Վարդանյանն ու Ռամազ Նիկոլաիշվիլին կարևորել են միջպետական ճանապարհների բարելավումը![]() 16 փետրվարի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 16-ին ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` այդ թվում տրանսպորտի, ճանապարահաշինարարության ոլորտներին առնչվող: Կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` տրանսպորտի ոլորտում հետագա փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար: Երկուստեք կարևորվել է նաև ավտոմոբիլային ճանապարհների բարելավման խնդիրը, որի լուծման արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն երկկողմ տարանցիկ փոխադրումների ծասվալների հետագա ընդլայնման, ինչպես նաև պահանջվող ժամանակի կրճատման համար, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |