ՀԿԵՈւ-ն բարձրացնում է գնացքների երթևեկության անվտանգությունը

ՀԿԵՈւ-ն բարձրացնում է գնացքների երթևեկության անվտանգությունը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տվյալների համաձայն, 2010-ին արձանագրվել է խոտանի քանակի զգալի նվազում` 2009-ի համեմատ պակասելով 37.3 տոկոսով: Դա հնարավոր է դարձել երկաթուղում ժամանակակից տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների արդիականացման, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, կադրերի որակավորման և պրոֆեսիոնալիզմի բարձրացման շնորհիվ:

Գնացքների անվտանգության ապահովման մեջ ունեցած ավանդի համար ՀԿԵՈւ-ն պարգևատրել է 196 երկաթուղայիններիի` փականագործներ, վարպետներ, մեքենավարներ և այլն: Դրամական պարգևների չափը կազմել է 40 հազար դրամ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---