Կարեն Կարապետյան. Շինարարության ժամկետների պահպանումը կկրի ամենօրյա աշխատանքային բնույթ![]() 1 մարտի 2011 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով Երևան քաղաքում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտումներին, հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքը և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել ժամկետային խախտումները բացառելու ուղղությամբ. ,- ընդգծել է քաղաքապետը: Շեշտվել է, որ շինարարության ժամկետների պահպանումը լինելու է ոչ թե միանվագ ակցիա, այլ կրելու է ամենօրյա աշխատանքային բնույթ: Գործարար միջավայրի բարելավման և ներդրումային միջոցների ներգրավման հետ կապված, Կարեն Կարապետյանն ընդգծել է իրավական ակտերն ու կանոնակարգերը բարեփոխելու և ընթացակարգերը պարզեցնելու անհրաժեշտությունը` հանձնարարելով ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ շփումը պետք է լինի թափանցիկ, իսկ քաղաքացիների, իրավաբանական անձանց դիմումների, գրությունների, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը` պարզեցված, շեշտել է Կարեն Կարապետյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |