Հայաստանում պատրաստվում են գյուղատնտեսական հաշվառման

Հայաստանում պատրաստվում են գյուղատնտեսական հաշվառման

PanARMENIAN.Net - Երևանում մարտի 2-ին մեկնարկել է սեմինար` նվիրված գյուղատնտեսական հաշվառմանը: Իր ողջույնի խոսքում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ հաշվառման նպատակն է վիճակագրական տվյալների հավաքագրումը գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների միասնական ռեգիստրի ստեղծման համար:

Սեմինարի ժամանակ նշել է, որ այս հաշվառումը կարևոր է նրանով, որ գյուղատնտեսության ոլորտը տնտեսության կարևորագույն ոլորտներից է, ՀՆԱ-ում նոր արժեքի ստեղծմանը բաժինը գնահատվում է 16-20 տոկոս:

Սեմինարի ընթացքում իր փորձով կիսվել է Ռուսաստանի Պետական վիճակագրական ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Լայկովը: Իր զեկույցում նա նշել է, որ պետական ագրարային քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ է լիարժեք վիճակագրություն ունենալ գյուղատնտեսության ոլորտում, որը կարևոր է ինչպես հումքի և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, աշխատանքի և զբաղվածության շուկայի կարգավորման, այնպես էլ ժողովրդագրական և ներգաղթային քաղաքականության, բյուջեի պլանավորման և բիզնես վարելու համար:

Նրա խոսքերով, գյուղատնտեսական հաշվառում պետք է անցկացնել 5 տարին մեկ անգամ, սակայն ռուսական օրենսդրության համաձայն, միջոցների անվաբարար լինելու պատճառով հաշվառումն անցկացվում է 10 տարին մեկ անգամ:

Գյուղատնտեսական հաշվառաման մասին օրենքն ընդունվել է 2008-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, գյուղնախարարության մասնակցությամբ ՄԱԿ մասնագետների աջակցությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---