Արմեն Գևորգյանը քննարկեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի կազմակերպչական հարցերը

Արմեն Գևորգյանը քննարկեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի կազմակերպչական հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր քննարկվեցին ապրիլին Հայաստանում կայանալիք հայ- ռուսական միջռեգիոնալ համաժողովի և դրա շրջանակում կազմակերպվելիք արդյունաբերական ինովացիաների ցուցահանդեսի կազմակերպչական հարցեր:

Համաժողովի նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը, ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության զարգացումն է: Այն նաև միտված է գործակցության նոր ոլորտների բացահայտմանը, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների կողմից համատեղ ծրագրերի իրագործմանը:

Նման միջոցառում իրականացվում է առաջին անգամ, որին նախատեսվում է Հայաստանի հետ կապեր ունեցող ՌԴ սուբյեկտների ղեկավարների, ՀՀ մարզպետների, շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների, երկու երկրների մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչների, գործարարների մասնակցությունը:

Խորհրդակցությանը քննարկվեցին համաժողովի շրջանակում կազմակերպվելիք կլոր սեղանների թեմաներին, ինչպես նաև քննարկումներին և ցուցահանդեսին կողմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Նշվեց, որ հիմնական երկու խոշոր կլոր սեղանները վերաբերելու են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու միջռեգիոնալ հարաբերությունների խորացմանը, որոնց շրջանակում անդրադարձ կլինի նաև զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում գործակցության հնարավորություններին: Նախատեսվում են նաև մշակութային միջոցառումներ:

Ա. Գևորգյանը ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչներին հորդորեց լրջորեն նախապատրաստվել միջոցառումներին, և ռուսաստանցի գործընկերներին ներկայանալ կոնկրետ նախագծերով ու առաջարկներով` հույս հայտնելով, որ համաժողովը կծառայի իր նպատակին և հետագայում կունենա տեսանելի արդյունքներ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---