2010-ը «ԻՆԳՈ Արմենիայի» համար դարձավ ֆինանսական ճգնաժամից դուրս գալու տարի![]() 9 մարտի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - 2010-ին «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը կրկնապատկեց իր ակտիվները, որոնք այժմ կազմում են ավելի քան 4.2 մլրդ դրամ: Ընկերությունը հասել է ապահովագրական պարգևների նախաճգնաժամային մակարդակին: Այդ մասին Երևանում հայտնել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: «2010-ը մեզ համար համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու տարի էր և մենք հավաքագրել ենք մոտավորապես այնքան պրեմիա, որքան 2008-ին մինչև ճգնաժամը»,- ասել է նա: Ալթունյանը նաև հաղորդել է, որ 2010-ին հավաքագրել է 1.9 մլրդ դրամ ապահովագրական վճար ապահովագրության կամավոր տեսակներից, իսկ ԱՊՊԱ-ի բաժինն ընդհանուր ապահովագրական պորտֆելում կազմել է 49 տոկոս: Նա նաև նշել է, որ 2010-ին ընկերությունը վերաապահովագրել է իր ռիսկերի 70 տոկոսը և ապահովագրման առանձին տեսակների 90 տոկոսը: «Դա այն դեպքում, որ բժշկական ապահովագրությունն ընդհանրապես չի վերաապահովագրվում»,- ասել է Ալթունյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |