Թողարկվել է «Արոսենի հայաստանյան» նոր հուշադրամը11 մարտի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով «Արոսենի հայաստանյան» արծաթե հուշադրամը: Հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում: Հուշադրամի դիմերեսի դաշտի պատկերված են աջում արոսենու ծաղիկները, իսկ կենտրոնում պտուղները: Պատկերից ներքև երկու տողով հորիզոնական նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» և §ԴՐԱՄ¦: Դաշտում նաև առկա են ոճավորված պատկերներ: Աջում եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` «2011»: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են արոսենու ծաղիկները, տերևները և պտուղները: Դաշտի ներքևի աջում մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի և հարգի պայմանական գրառումը` «Ag 925»: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում լատիներեն մակագրված են համապատասխանաբար` «ԱՐՈՍԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ» և «Sorbus hajastana»: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |