Հայաստանը կմասնակցի Բուենոս Այրեսի գյուղատնտեսական 125-րդ միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Բուենոս Այրեսի գյուղատնտեսական 125-րդ միջազգային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին: Նախարարը նշել է, որ կառավարությունն ընդունել է հացահատիկի սերմնաբուծության երկարաժամկետ ծրագիր, իրագործվում են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող այլ ծրագրեր: Մեծ ուշադրություն է հատկացվում անասնաբուծության զարգացմանը: Ս. Կարապետյանի կարծիքով, շահեկան համագործակցություն կարող է ծավալվել գիտահետազոտական աշխատանքների բնագավառում:

Վերջինիս անմիջական արձագանքը դեսպանի պատրաստակամությունն էր Արգենտինայում հայտնի գիտահետազոտական հաստատության (INTA) և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև կապեր հաստատելու մասին: Դեսպան Կունեոն ներկայացրեց Արգենտինայի գյուղատնտեսության վերջին ձեռքբերումները:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում հայ-արգենտինական համագործակցությանը, նախարար Ս. Կարապետյանը նշեց, որ Հայաստանում հաջողված ծրագրերից է այգեգործական ընկերության հիմնումը, որը ֆինանսավորվել է արգենտինահայ գործարար Է. Էռնեկյանի կողմից: Ծրագրի նպատակը Արմավիրի մարզում պտղաբուծության և խաղողագործության զարգացումն է, կառավարման նոր համակարգերի և տեխնոլոգիաների ներմուծումը: Հայաստանում փորձարկվել են նաև արգենտինական արտադրության հակակարկտային համակարգեր, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին դեսպան Կունեոն Ս. Կարապետյանին հանձնեց Արգենտինայի Հանրապետության Ագրարային ընկերության հրավերը` մասնակցելու 2011 թվականի ամռանը Բուենոս Այրեսում կազմակերպվող գյուղատնտեսական 125-րդ միջազգային ցուցահանդեսին, որը շնորհակալությամբ ընդունվեց նախարարի կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---