Մարտի 18-ին Հայաստանն ու Վրաստանը համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն![]() 17 մարտի 2011 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 17-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այցի շրջանակներում նախարարությունում համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Հայկական կողմը մանրամասն ներկայացրել է հատկապես տարածարջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի նախագծեր, այդ թվում ճանապարահաշինարարության և երկաթուղային շինարարության ոլորտներին առնչվող: Կողմերը ինֆորմացիայի փոխանակություն են կատարել մասնավորապես ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման, ճանապարհաշինարարության ժամանակ մրցույթների անցկացման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև Վերին Լարսի անցակետի խնդիրներին: Մարտի 18-ին` այցի ավարտին, երկու երկրների նախարարները կստորագրեն համագործակցության վերաբերյալ հուշագիր, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |