Հայաստանի Արագածոտնի մարզում անասնաբուծության զարգացմանն ուղղված 75 մլն դրամի լուրջ ծրագիր է մեկնարկում22 մարտի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Արագածոտնի մարզի Ավան համայնք, որտեղ անասնաբուծության զարգացմանն ուղղված 75,6 մլն դրամ արժողությամբ լուրջ ծրագիր է մեկնարկում: Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն կոոպերատիվներ Ավան համայնքում գործող 326 ֆերմերային տնտեսություններից 150-ի մասնակցությամբ: Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարությունը կաջակցի` կոոպերատիվն ապահովելով գյուղատնտեսական տեխնիկայով և վերանորոգելով ենթակառուցվածքները: Ծրագրի ավարտից հետո սպասվում է, որ կոոպերատիվի մասնակիցների եկամուտը կկազմի 40,815 մլն դրամ, իսկ համայնքի բյուջեն արոտավայրերի վարձակալության համար կկազմի 3.367 դրամ: «Համայնքների գյուղատնտեսական հնարավորությունների կառավարումն ու նրանց մրցունակությունը» ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 21,33 մլն դոլար, որից 16 մլն-ը կհատկացնի Համաշխարհային բանկը, 3,53 մլն` կառավարությունը, իսկ մնացած 1,8 մլն-ը` շահագրգռված կողմը: Ծրագիրն ուղղված կլինի 6 մարզերի 55 գյուղական համայնքներում անասնաբուծության զարգացմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |