Եվրոպական ներդրումային բանկը ծրագրում է 3,7 մլրդ եվրո ներդնել «Արևելյան գործընկերության» երկրների էներգետիկ հատվածում

Եվրոպական ներդրումային բանկը ծրագրում է 3,7 մլրդ եվրո ներդնել «Արևելյան գործընկերության» երկրների էներգետիկ հատվածում

PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկը ծրագրում է 3,7 մլրդ եվրո ներդնել «Արևելյան գործընկերության» երկրների էներգետիկ հատվածում, հեռահաղորդակցության և ենթակառուցվածքային նախագծերի մեջ: Այդ մասին տնտեսական զարգացման և առևտրի նախարարության ու ԵՆԲ միջև արձանագրության ստորագրման ժամանակ հայտնել է ԵՆԲ փոխնախագահ Եվա Շրայբերը, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան:

«Մեր արևելյան հարևան երկրների համար մենք 3,7 մլրդ եվրո գումարի լրակազմ ունենք, որը ցանկանում ենք ներդնել էներգատեխնիկական կառույցի, հեռահաղորդակցության, տրանսպորտի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքի մեջ: Մենք նաև առանձնահատուկ կանալ ունենք 1,5 մլրդ եվրոյի չափով: Սա գիծ է մասնավոր ներդնողների, մասնավորապես` Եվրոպական Միության երկրներից արտասահմանյան ուղղակի ներդրումների համար, բայց դրանք կարող են օգտագործվել նաև Ուկրաինայում: Ի համալրումն դրան մենք վերջերս հիմնադրված Տեխնիկական աջակցության հիմնադրամ ունենք, որը լրացուցիչ ծառայություններ կմատուցի ֆինանսավորման աջակցությանը, մասնավորապես այնպիսի նախագծերում, որոնց մասնակցում է Ուկրաինան»,- ասել է Շրայբերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---