Հայտնաբերվել է շուրջ 3000 շիշ շշալցված և չդրոշմավորված օղի

Հայտնաբերվել է շուրջ 3000 շիշ շշալցված և չդրոշմավորված օղի

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված ստուգման արդյունքում, Նորագավիթում գործող «Աղայան Գրուպ» արտադրամասում հայտնաբերվել է շուրջ 3000 շիշ շշալցված և չդրոշմավորված օղի: Պարզվել է, որ արտադրամասը շարունակել է գործունեությունն, այն դեպքում, երբ կոոպերատիվի շշալացման լիցենզիայի ժամկետը լրացել էր դեռևս 2009 թվականի սեպտեմբերին: Հայտնաբերվել են նաև կեղծ և ժամկետանց դրոշմանիշերով օղիներ:

Համատեղ միջոցառումների արդյունքում արտադրամասում նաև պակաս օղու քանակ է բացահայտվել: Համաձայն Շենգավիթի հարկային տեսչություն ներկայացրած «Աղայան Գրուպ» կոոպերատիվի տեղեկությունների, արտադրամասում պետք է լիներ շուրջ 5000 շիշ դրոշմավորված օղի: Մինչդեռ ստուգումների պահին, պարզվել է, որ առկա է ընդամենը 1860-ը: Պակաս օղու քանակի վերաբերյալ, սակայն, օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին, կոոպերատիվի պաշտոնատար անձանց կողմից, այդպես էլ որևէ հիմնավոր բացատրություն չի տրվել:

Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննչական վարչություն, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---