«Ժառանգությունն» օրենքի նախագիծ է մշակել բացօթյա առեւտրի մասին

«Ժառանգությունն» օրենքի նախագիծ է մշակել բացօթյա  առեւտրի մասին

PanARMENIAN.Net - Այսօր Ազգայի ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի համաձայն` բացօթյա առեւտուր իրականացնելու թույլտվություն պետք է տրամադրվի նաեւ անհատ ձեռներեց չհանդիսացող անձանց, պետք է թույլատրվի նաեւ բույսերի, բուսական արտադրանքի, ոչ պարենային ապրանքների բացօթյա առեւտուրը, համայնքների ղեկավարները պարտավոր են բացօթյա առեւտուր իրականացնողներին տրամադրել առնվազն 1-2 քառ. մետր տարածք` բացօթյա առեւտուրը պատշաճ կազմակերպելու համար, բացօթյա առեւտուրը կարող է իրականացվել ինչպես շարժական սայլակներով, այնպես էլ` ոչ շարժական:

«Ժառանգությունն» առաջարկում է նաև սահմանել, որ շարժական սայլակում ոչ պարենային ապրանքների քաշը պետք է լինի 7 կիլոգրամից ոչ ավելի, 6. բացօթյա առեւտուր իրականացնողները վճարելու են տեղական տուրքեր` օրենքով սահմանված չափով (յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ), բաօթյա առեւտուր իրականցնողները պարտավոր են ապահովել ապրանքների ապրանքային տեսքը, որակը եւ անվտանգությունը` պահպանելով տարածքի սանիտարահիգիենիկ պահանջներն ու մաքրությունը:

Ներկայացված նախագիծն ուղղված է բնակչության ամենախոցելի խավերից մեկի պաշտպանությանը, որն օրենքի կիրառման արդյունքում հայտնվել է անելանելի վիճակում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---