Չինաստանը 40 մլն յուան կտրամադրի Հայաստանին տեխնիկատնտեսական համագործակցության ծրագրի համար 7 ապրիլի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկությանը։ Հայաստանի կառավարության խնդրանքով ՉԺՀ կառավարությունը մեր երկրին տրամադրում է անհատույց օգնություն 40 մլն չինական յուանի չափով` կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման համար։ Նման օգնություն ՉԺՀ-ն մեր երկրին տրամադրում է 1999թ. սկսած։ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագիր ունեցողների համար մուտքի վիզայի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, դիվանագետների և այլ պաշտոնյաների փոխայցելությունների խթանմանը։ Կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու կոնվենցիայի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով կբացառվի եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, կստեղծվի կանխատեսելի և կայուն հարկային դաշտ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |