«ՀԿԵ» ՓԲԸ-ն ամռանը պատրաստվում է տոմսերի վաճառքի և ամրագրման էլեկտրոնային համակարգ ներդնել 7 ապրիլի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն պատրաստվում է ամառային ուղևորափոխադրումների սեզոնին: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ներկայումս տարվում են կազմակերպչա-տեխնիկական բոլոր անհրաժեշտ աշխատանքները, ավարտվում է գծերի և շարժակազմի գարնանային զննումը, շարժակազմի և լոկոմոտիվային բրիգադների պատրաստումը: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, որոշ տարածքների ռելսերի փոխարինում, լուսանշանների, 28 վագոնների վերանորոգում, միջազգային մարդատար վագոնների օդափոխության համակարգերի, սառնարանների ստուգում: Կվերանորոգվեն նաև երեխաներին «Գուգարք» մանկական առողջարանային ճամբար տեղափոխելու համար նախատեսված երեք վագոնները: Այս տարի ևս կգործի «ՀԿԵ» ՓԲԸ-ի Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը, որը կունենա երկու կազմ 14 վագոնով: Կգործի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սեզոնային սոցիալական գնացքը` 6 վագոնից կազմված: Հաշվի առնելով ուղևորների դժգոհությունը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն հատուկ ուշադրություն կդարձնի տոմսերի վաճառքի և ամրագրման էլեկտրոնային համակարգի ներդրմանը: Ամառային ուղևորափոխադրումների սեզոնին մինչև Շորժա կգործի Քանաքեռ-Հրազդան էլեկտրական գնացքը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |