Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է 1.5 մլրդ եվրո տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին![]() 15 ապրիլի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Ռուսաստանի բաժնի ղեկավար Ֆիլիպ Շիմչակի գլխավորած պատվիրակությանը: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի համագործակցության խորացումը Եվրոպական Ներդրումային Բանկի հետ: Հանդիսանալով ԵՄ ֆինանսական ամենամեծ կառույցը` Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է 1.5 մլրդ եվրո տրամադրել Արևելյան գործընկերության երկրներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից` Հայաստանում մի շարք տնտեսական ծրագրերի` այդ թվում Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը, ինչպես նաև այլ խոշոր ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերին մասնակցության հարցը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել աշխատանքային խումբ, որը գործնականում կմշակի ծրագրեր և կներկայացնի Եվրոպական ներդրումային բանկի քննարկմանը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի ընթացքի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել օգտագործել երկու կողմերում առկա համագործակցության մեծ ներուժը: Արթուր Բաղդասարյանի առաջարկությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել համաժողով, որի ընթացքում կներկայացվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի առանձնահատկությունները և ոլորտները, իսկ հայկական կողմին հնարավորություն կընձեռվի ներկայացնել կոնկրետ ծրագրեր և ստանալ վերջիններիս վերաբերյալ խորհրդատվություն, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |