Աշոտ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ հայկական ԱԷԿ-ն աշխատում է նորմալ ռեժիմով20 ապրիլի 2011 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ն աշխատում է պլանային կանոնակարգի համաձայն, հայտարարել է Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը: «Կայանում չի արձանագրվել ոչ մի անսարքություն կամ խախտում, որոնք կարող են անհանգստության պատճառ հանդիսանալ»,- Երևանում ապրիլի 20-ին մամլո ասուլիսում ասել է նա: Միաժամանակ նա հերքել է լուրերն այն մասին, որ առավոտից օդում հայտնված փոշին ԱԷԿ-ում առաջացած անսարքությունների արդյունք է: Դրա հետ կապված նա ներկայացրել է հանրապետությունում նորմալ ռադիացիոն ֆոնի ապացույցներ` ցուցադրելով դոզիմետրի տվյալները: «Ռադիացիոն ֆոնը կազմում է ժամում 10 միկրոռենտգեն այն դեպքում, երբ Երևանի համար միջին նորման ժամում 15-16 միկրոռենտգեն է»,- ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |