Տիգրան Դավթյան. Կառավարության քաղաքականությունն ուղղված է նոր արտադրական հնարավորությունների ձևավորմանը![]() 21 ապրիլի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր 60 մլն դոլար ներդրումների ընդհանուր չափով 15 ընկերություններ արդեն ստացել են ԱԱՀ վճարումները երկարաձգելու վերաբերյալ պետական աջակցություն՝ ավելի քան 300 մլն դրամի ներդրումներ կատարելու դեպքում: Այս մասին ապրիլի 21-ին լրագրողերին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում կայացած ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Կառավարության քաղաքականությունն ուղղված է արտահանման խթանմանը, նոր արտադրական հնարավորությունների ձևավորմանը: Մեր հայացքն ուղղված է իրական հատվածում ներդրումներ ներգրավելուն, և այստեղ մենք կիրառում ենք պետաջակցության մի շարք մեթոդներ, այդ թվում` ԱԱՀ վճարումների երկարաձգում, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարացում»,- ասել է նա: Նրա խոսքերով, կառավարությունը 10 ընկերությունների համար երկարացրել է «Ժամանակավոր ներկրում» մաքսային ռեժիմի ժամկետները և «այդ մոտեցումները շարունակվելու են և ընդլայնվելու»: Ինչպես նշել է նախարարը, խոսքը գնում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի մասին, որը ՀՀ խորհրդարանի կողմից արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ավելին, Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ պետության ղեկավար Սերժ Սարգսյանը նաև հանդես է եկել նորարարական ձեռնարկություններին պետաջակցություն ցուցաբերելու նախաձեռնությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |