«Արմավիա» ընկերության նոր «Սուխոյ Սուպերջեթը» թռիչքներ կկատարի դեպի Վենետիկ

«Արմավիա» ընկերության նոր «Սուխոյ Սուպերջեթը» թռիչքներ կկատարի դեպի Վենետիկ

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ից «Արմավիա» ավիաընկերությունը բացում է նոր՝ Երևան-Վենետիկ-Երևան չվերթը (/ U8 123/124/): Ինչպես ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նոր չվերթը կիրագործվի կիրակի օրերը նոր «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռով:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Հայաստանի ազգային փոխադրողը կշարունակի համալրել իր ավիապարկը: «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռ ձեռք բերելուց հետո, նախօրեին «Արմավիան» գնել է նաև նոր «Էյրբաս Ա 320»,-հաղորդում է աղբյուրը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---