Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խնդիրների պատճառը Հողային օրենսգիրքն է![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության խնդիրների մեղավորը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը 2003-2004թթ. փոփոխություններ է կատարել Հայաստանի Հողային օրենսգրքում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ նոր Հողային օրենսգրքով թույլատրվել է բոլոր քաղաքացիներին գնել գյուղատնտեսական հողեր, ի տարբերություն նախկինի, որն այդ իրավունքը տրամադրել է միայն համայնքի անդամներին: Նախկին վարչապետը հավելել է, որ խոշոր հողակտորների սեփականատեր են դարձել բարձրաստիճան պաշտոնյաները և օլիգարխները, և հասարակ գյուղացիներն իրենց փոքր հողատարածքներով անմրցունակ են դարձել: Հրանտ Բագրատյանը տարակուսանք է հայտնել այն փաստի առթիվ, որ գյուղատնտեսության նախարար է նշանակվել խոշոր ձեռներեց Սերգո Կարապետյանը, որը չի պաշտպանելու հասարակ գյուղացիների իրավունքները: Նախկին վարչապետի խոսքերով, դա, ինչպես նաև խորհրդարանի կազմը, վկայում են այն մասին, որ Հայաստանը հիմա բուրժուական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է բուրժուազիային, և հասարակ ժողովուրդը ներկայացված չէ իշխանությունում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |