Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեն 2012-ին նորովի կաշխատի28 ապրիլի 2011 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2012-ին աշխատելու է նոր, բարեփոխված ռեժիմով: Անշարժ գույքի ոլորտում անցկացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ տարեկան կադաստրի ծառայություններից օգտվում է 300 հազար մարդ, ուստի անհրաժեշտ է նոր մոտեցումներ կիրառել: Այդ մասին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա անշարժ գույքի ոլորտում առանձնացրել է հետևյալ խնդիրները. առուվաճառքի գործարք, միասնական տեղեկանքի տրամադրում և գնահատում: Իր հերթին, անաշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել ծառայությունների որակը և արդյունավետությունը: Նրա խոսքերով, դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ սկսված բարեփոխումների արդյունքում Հայաստանի տարբեր մարզերում անշարժ գույքի ծառայությունները տրամադրվում են պատշաճ մակարդակում: «Անշարժ գույքի ոլորտում բարեփոխումները, ընդհուպ մինչև առանձին ստորաբաժանումների փոփոխություններ, ավարտվելու են 2011-ին, և 2012-ի հունվարից կադաստրն աշխատելու է նոր ռեժիմով: Մասնավորապես, հեշտացվելու է գործարքների կարգը, ինչն ապահովելու է աշխատանքի թափանցիկություն և նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը»,- ասել է Զախարյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |