Կենտրոնական բանկի նախագահը վստահեցնում է, որ Հայաստանում դոլարիզացման մակարդակը նվազել է28 ապրիլի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է երկրում դոլարիզացման դեմ պայքարը, ապրիլի 28-ին Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրի կոմբանկերի ղեկավարների խորհրդակցության ավարտին: «Լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել, որոնք կշարունակվեն: Ներկա պահին դոլարիզացման մակարդակը իջել է»,- ասել է նա: Անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը, որն իրականացնում է մեգառեգուլյատորը, Ջավադյանն այն բնութագրել է որպես «կոշտ, բայց ոչ ամենադաժան, քանի որ ԿԲ-ն նույնպես այդ երկրի մասն է կազմում», ինչի արդյունքում արդեն երեք քայլ բարձրացել է վերաֆինանսավորման դրույքը` մինչև 8,5%: Այս համատեքստում Արթուր Ջավադյանն ավելացրել է, որ ՀՀ ԿԲ-ն հնարավորություն ունի մշտապես կոշտացնելու իր դրամավարկային քաղաքականությունը` օգտագործելով մի շարք գործիքներ: «Այդ գործիքները շատ արդյունավետ են, և վստահ եմ, որ մենք շատ արագ կկարողանանք ցանկալի արդյունքի հասնել»,- ընդգծել է նա: ՀՀ ԿԲ տվյալների համաձայն, 2011 թվականի փետրվարին Հայաստանի տնտեսության դոլարիզացման մակարդակը նվազել է 1,8%-ով: Դրամային ներդրումների 33,7% և տարադրամային ներդրումների 6% աճի պայմաններում դոլարիզացման մակարդակը նվազել է 6,3%-ով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |