Տիգրան Սարգսյանն ու Դանիել Յոհանեսը քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի արդյունքները 3 մայիսի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 3-ին ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել 2006թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը և արդյունքները: Վարչապետը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսության զարգաց¬ման և ոռոգման ոլորտի կառույցների հզորացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Իր հերթին Դանիել Յոհանեսը նշել է, որ Հայաստան է ժամանել ծրագրի իրագործման արդյունքում արձանագրված առաջընթացին ծանոթանալու նպատակով և շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է վերականգնված ջրանցքներ, հանդիպել շահառու ֆերմերներին, ովքեր դրական և արդյունավետ են գնահատել ծրագրի ընթացքը` նշելով, որ այն իրենց հնարավորություն է ընձեռել ավելացնել իրենց եկամուտները: Հյուրի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում անդրադարձել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նշանակությանը: Որպես ծրագրի կարևոր բաղադրիչներ` նա առանձնացրել է նոր մոտեցումների կիրառումը, կրթական բաղադրիչի առկայությունը, կայունությունը և ծրագրում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը: Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները, ինչպես նաև ծրագրի փակմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում կողմերը շեշտել են ձեռք բերված արդյունքների կայունության ապահովման կարևորությունը: Արծարծվել է նաև չնախատեսված աշխատանքների ֆինան¬սական ապահովման պահուստային գումարը տեխնիկական նպատակով օգտագործելու հարցը: Հանդիպման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային, ՀՄԿ-ի տնօրենների խորհրդի անդամներին ծրագրի իրականացման, ինչպես նաև Հայաստանում աշխատած թիմին և ծրագրում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին` ցուցաբերած օժանդակության համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |